Նորություններ

Հայտարարություն

24.05.2023

Հարգելի´ քվանտականներ,
«Վերջին զանգի» միջոցառմամբ պայմանավորած ՝ ս/թ մայիսի 26, 27-ին «Քվանտ» վարժարանի 5-8-րդ և 10-11-րդ դասարաններում դասացուցակային դասեր չեն լինելու: Այդ դասարաններում դասերը կվերսկսվեն մայիսի 29-ից և կշարունակվեն մինչև հունիսի 3-ը ներկայումս գործող դասացուցակով: Այնուհետև ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում դասերը կշարունակվեն մինչև հունիսի 21-ը արդեն նոր՝ ամառային դասացուցակով:
9-րդ և 12-րդ դասարաններում դասերն ավարտվում են մայիսի 25-ին. այդ դասարաններում / մայիսի 29-ից սկսած/ կկազմակերպվեն խորհրդատվություններ :
Տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններում մայիսի 26-ին դասեր լինելու են: Մայիսի 29-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածը քննաշրջան է լինելու տարրական դպրոցի 2-4-րդ դասարանների համար: 1-ին դասարաններում տարեվերջյան ամփոփիչ աշխատանքները և ուսումնական տարվա ամփոփումը կկազմակերպվի մինչև հունիսի 15-ը:

24.05.2023 Հարգանքով ՝ տնօրենություն