Նորություններ
«Օժտված երեխաներ Քվանտ 2024» մրցույթի խնդիրները և լուծումները
07.05.2024
Ըստ դասարանների տեղադրված են գրավոր փուլի խնդիրները և լուծումները:
5-րդ դասարան
6-րդ դասարան
7-րդ դասարան
8-րդ դասարան
9-րդ դասարան
Մրցույթի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 8-ին՝ ժամը 17։00, «Քվանտ» վարժարանի https://eschool.am/ կայքում։
Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի մայիսի 9-ին՝ ժամը 9։00-10։00․
5-6-րդ դասարանների համար՝ 305 դասասենյակում
7-9-րդ դասարանների համար՝ 306 դասասենյակում
- Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կներկայացվի բանավոր քննության ներկայանալու ժամը։
- Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ:
- Բանավոր քննությունը բողոքարկում չունի:
Խրախուսման կարժանանան ոչ միայն բանավոր փուլում բարձր միավոր ստացող, այլև գրավոր փուլից բարձր միավոր ունեցող, բայց բանավոր փուլի շեմը չհաղթահարած աշակերտները։ Այդ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու «Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցի դասընթացներին՝ ստանալով զեղչի հնարավորություն։
Այդ աշակերտների ցանկը կորոշի քննական հանձնաժողովը, և կհրապարակվի գրավոր փուլի արդյունքների հետ։
Բոլորին մաղթում ենք հաջողություն
Հարգանքով՝
«Քվանտ» վարժարանի տնօրենություն