Նորություններ

Հայտարարություն

13.05.2024

Հարգելի´ քվանտականներ,

«Վերջին զանգի» միջոցառմամբ պայմանավորած ՝ ս/թ մայիսի 24, 25-ին «Քվանտ» վարժարանի 5-9-րդ և 10-11-րդ դասարաններում դասացուցակային դասեր չեն լինելու: Այդ դասարաններում դասերը կվերսկսվեն մայիսի 27-ից և կշարունակվեն մինչև հունիսի 1-ը ներկայումս գործող դասացուցակով:

Տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններում մայիսի 24 –ին՝ ուրբաթ օրը, դասեր լինելու են:

Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում դասերը կշարունակվեն մինչև հունիսի 21-ը արդեն նոր՝ ամառային դասացուցակով:

12-րդ դասարաններում դասերն ավարտվում են մայիսի 23-ին. այդ դասարաններում / մայիսի 27-ից սկսած/ կկազմակերպվեն խորհրդատվություններ :

        13.05.2024թ.                                                  Հարգանքով ՝ տնօրենություն