Նորություններ

Նորություններ

Հիշատակի օրը նաև հաղթանակի օր է...

24.12.2024

    Իրական հերոսը նա է, ով, ապրելով բուռն և իմաստալից մի կյանք, այդ ընթացքում կերտում է նաև դեպի անմահություն տանող ճանապարհը: Այդպիսին էր Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Օսկանյանը՝ մարդու, գիտնականի, ուսուցչի մի բացառիկ տեսակ, ում կյանքի ավարտը ողբերգական, բայց միևնույն ժամանակ չափազանց հերոսական էր...

    Նրա մահից հետո՝ 2004 թվականից, «Քվանտ» վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ ամեն տարի անցկացվում է Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված հուշամրցույթը: Մրցանակային տեղերը սահմանված են ըստ առարկաների: Այս տարի նույնպես օլիմպիադայի մրցութային երկու օրերին էլ մասնակցում էին մեծ թվով աշակերտներ, մասնավորապես դեկտեմբերի 15-ին և 22-ին հայոց լեզվի և հայ գրականության, հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության, ՆԶՊ-ի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և աշխարհագրության օլիմպիադաներին մասնակցում էր շուրջ 350 աշակերտ:

    Օլիմպիադայի մասնակիցների մեծ թիվը և ոգևորությունը փայլուն վկայությունն են այն բանի, որ այս մրցույթը կարևոր է:

   Հուսանք՝ կգա նաև այն օրը, երբ օլիմպիադան կլինի ոչ թե վարժարանային, այլ համապետական, և մեծ քվանտականի հիշատակին նվիրված օլիմպիադային մասնակցելու, նրա հերոսական կյանքին, մարդկային նկարագրին ծանոթանալու հնարավորություն կունենան ողջ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների սովորողները:

                                                                                                                                                                                                                                                                                     Հ. Լ.