ՇԱԽՄԱՏԸ՝ ՈՐՊԵՍ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԳՈՐԾԻՔ
24.12.2024
Շախմատն այն հազվադեպ սպորտաձևերից է, որը ոչ միայն հետաքրքիր է, այլև շատ օգտակար. այն բարելավում է մի շարք հատկություններ, որ անհրաժեշտ են հաջողության հասնելու համար ոչ միայն ուսման մեջ, այլև աշխատանքում` հիշողություն, կենտրոնանալու ունակություն, քննադատական մտածողություն, տրամաբանություն, երևակայություն, ստեղծագործ միտք և այլն:
«Քվանտ» վարժարանում սովորողների մտածողությունը զարգացնելու ուղղությամբ տարբեր նախագծեր են իրականացվում: Դրանցից մեկն էլ շախմատի պարբերաբար կազմակերպվող մրցաշարերն են:
Ս. թ. դեկտեմբերի 11-ին կայացավ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր շուրջ հինգ տասնյակ քվանտական: Մասնակիցների մեծ թիվը խոսուն վկայությունն է այն բանի, որ այս մարզաձևը քվանտական պատանիներին մեծապես հետաքրքրում է:
Մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց Վաչե Քոչարյանը: Երկրորդ հորիզոնականում Նելլի Ջալալյանն էր, իսկ երրորդում՝ Մանե Հակոբյանը:
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր նվաճումներ:
Հ. Լ.