Նորություններ

Նորություններ

Հայտարարություն

20.05.2025

Հարգելի´ քվանտականներ,

«Վերջին զանգի» միջոցառմամբ պայմանավորված ՝ ս/թ մայիսի 23, 24-ին «Քվանտ» վարժարանի 5-11-րդ դասարաններում դասեր չեն լինելու: Դասերը կվերսկսվեն մայիսի 26-ից և ներկայիս դասացուցակով կշարունակվեն՝

1.     5-8-րդ դասարաններում՝ մինչև հունիսի 6-ը

2.     9-րդ դասարաններում՝      մինչև մայիսի 31

3.     10-11-րդ դասարաններում՝ մինչև մայիսի 31

Տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններում մայիսի 23–ին՝ ուրբաթ օրը, դասեր լինելու են:

9-րդ դասարաններում խորհրդատվության եղանակով կիրականացվեն այն առարկաների դասերը, որոնցից աշակերտները ունենալու են պետական և հոսքային քննություններ:                             

Ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանները հունիսի 2-ից կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/, և դասացուցակային դասերը կավարտվեն՝ 10-րդ դասարաններում հունիսի 20-ին, 11-րդ դասարաններում՝ հունիսի 21-ին :

12-րդ դասարաններում դասերն ավարտվում են մայիսի 23-ին. այնուհետև կկազմակերպվեն խորհրդատվություններ՝ մայիսի   26-ից սկսած:

        20.05.2025թ.                                                  Հարգանքով ՝ տնօրենություն