Նորություններ

Նորություններ

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...

17.12.2025

   Օրերս «Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի սովորող Արամ Դովլաթյանը ներկայացրեց իր նախագծային աշխատանքը՝ «Ես ակտիվ եմ, քանի որ ճիշտ եմ սնվում և շատ եմ շարժվում» խորագրով։ Աշխատանքի ներկայացմանը ներկա էին 4-րդ դասարանցի սովորողները և ուսուցիչներ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևեցին փոքրիկ հետազոտողի ելույթին։

   Իր աշխատանքում Արամը անդրադարձել էր կենսական կարևորության մի խնդրի՝ առողջ ապրելակերպին։ Նա պարզ ու համոզիչ ձևով ներկայացրեց, թե ինչպես են ճիշտ սնունդը և ֆիզիկական ակտիվությունը նպաստում մարդու առողջությանն ու առօրյա ակտիվությանը։ Սա փոքրիկ «քվանտականի» ոչ միայն մի ուսումնասիրության ներկայացումն էր, այլև կարևոր հորդոր ներկաներին հետևելու իր օրինակին՝ ընտրելով առողջ սովորություններ։

   Արամ Դովլաթյանի աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ փոքր տարիքում հնարավոր է բարձրաձայնել կարևոր գաղափարներ և սեփական օրինակով նպաստել կյանքի որակի բարձրացմանը։                                                                                        

   Հ.Լ.