Նորություններ

Նորություններ

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա

21.01.2026

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է...

Պատանի քվանտականները, առաջնորդվելով տարիներ առաջ դրված գեղեցիկ ավանդույթով, այս տարին էլ են հաղթական սկսում` իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով նոր մեդալներով։
Ս.թ. հունվարի 10֊15֊ը Ալմաթիում կայացավ Ժաուտիկովյան օլիմպիադան, որին մասնակցում էին 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ` մոտ 700 աշակերտ։

Ոսկե մեդալների արժանացան

ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը՝ «Ինֆորմատիկա» առարկայից,

Վարժարանի 10-րդ դասարանի սովորող Հայկ Մանուկյանը՝ «Մաթեմատիկա» առարկայից։

Արծաթե մեդալ

Վարժարանի 10-րդ դասարանի սովորող Տիգրան Հախեյանը՝ «Մաթեմատիկա» առարկայից։

Բրոնզե մեդալներ

ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի սովորող Էդգար Միքայելյանը՝ «Մաթեմատիկա»,

Վարժարանի 10-րդ դասարանի սովորող Արման Խաչատրյանը՝ «Մաթեմատիկա»,

Վարժարանի 12-րդ դասարանի սովորող Սամվել Հարությունյանը՝ «Ֆիզիկա» առարկայից։