ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ, 2018-2019 ուստարվա ձմեռային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2018

Իմանալ ավելին

2018-2019 ուստարվա 12-րդ դասարանի ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1    Հայոց լեզու և հայ գրականություն    24.12.2018    գրավոր    
2    Մաթեմատիկա                                     25.12.2018    գրավոր    
3    Հայոց պատմություն                            27.12.2018    գրավոր    
4    Ֆիզկուլտուրա                    20.12.2018-22.12.2018    ստուգարք    
                
Բոլոր քննություններին ներկայանալ ժամը 09:30-ին
կապույտ գրիչով:            
                
        Տնօրենություն    

2018

Իմանալ ավելին

ՄԵԾԱՆՈՒՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ...

Իրական հերոսը նա է, ով, ապրելով բուռն և իմաստալից մի կյանք, այդ ընթացքում կերտում է նաև դեպի անմահություն տանող ճանապարհը...

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին  «Քվանտ» վարժարանի մեծ դահլիճում /301Բ/ տեղի կունենա Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա ներվարժարանային օլիմպիադան հետևյալ  առարկաներից...

2018

Իմանալ ավելին

Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից

«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2019» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը...

2018

Իմանալ ավելին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ․․․

Կրթական գործընթացներում լավագույն արդյունքի հասնում են նաև ուսումնական հաստատությունների սերտ համագործակցության, փորձի փոխանակման շնորհիվ...

2018

Իմանալ ավելին

ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․

Հոկտեմբերի 30: Oրը քվանտականների համար սովորական, ուսումնական երեքշաբթի էր, ինչը խախտվեց արտասովոր առաջարկով...

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելիˊ քվանտական, հիանալի հնարավորություն կա կարճ ժամանակով կտրվելու առօրյա մրցավազքից և նավելու գրականության անեզր օվկիանում․․․
«Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ․ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է գրքի քննարկում, որը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00։ Առաջին հանդիպման համար ընտրվել է 20-րդ դարի հայ արձակի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը։ Վարժարանում պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ։ Սակայն այս միջոցառման բացառիկությունն այն է, որ մասնակիցների անմիջականությունը և անկաշկանդությունը ապահովելու համար գրքի քննարկումը կկազմակերպվի վարժարանից դուրս՝ որևէ այգում, սրճարանում կամ թանգարանում, և կարող են մասնակցել ինչպես տարբեր դասարանների աշակերտները, այնպես էլ գրքին ծանոթ ուսուցիչներ, ծնողներ, շրջանավարտներ․․․
Հ․Գ․ Քննարկման վայրի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն։

2018

Իմանալ ավելին

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍԻՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ․․․

«Քվանտ» վարժարանի՝ միջազգային ծրագրով սովորած ևս մեկ շրջանավարտ հնարավորություն ստացավ իր ուսումնառությունը շարունակելու աշխարհի կրթական առաջատար հաստատություններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանում․․․

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին ժամը 16։00-ին տեղի է ունենալու 3-3 դասարանի ծնողական ժողով։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2018 Թ․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․

Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը...

2018

Իմանալ ավելին

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

«Քվանտ» վարժարանում անցկացվելու  է շախմատի առաջնություն։
Առաջնությանը կարող են մասնակցել մինչև 14 տարեկան աշակերտները (2005 թ․ և բարձր)։ Մասնակցության համար պետք է ունենալ 3-րդ և բարձր կարգ (տղաների համար),  4-րդ և բարձր կարգ (աղջիկների համար)։
Գրանցվելու համար մինչև հոկտեմբերի 16-ը մոտենալ 202 Բ սենյակ։
Մրցումները կայանալու են հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00, շախմատի սենյակում։
Հաղթողները «Քվանտ» վարժարանի հավաքականի կազմում  կմասնակցեն ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադային։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
աշնանային ստուգարքի ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛  քվանտական, ուզում ենք տեղեկացնել, որ ս․թ․ հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային օրեր չեն։ Այդ օրերի դասերը կլրացվեն ուսումնական տարվա ավարտին։

                            Տնօրենություն

2018

Իմանալ ավելին

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը: Օր, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։
Ներկայացնում ենք «Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ...

2018

Իմանալ ավելին

ՍԻՐՈ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻՆ

Արդեն մի քանի օր է՝ ողջ աշխարհը ցնցված է արվեստի վառ ու պայծառ ներկայացուցիչ, համաշխարհային հռչակ վայելող իսկական հայ Շառլ Ազնավուրի մահվան բոթից։ Այդ սոսկալի լուրը չափազանց ծանր ազդեցություն է ունեցել նաև «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Զինաիդա Բարսեղյանի վրա։ Հենց նա է այն պատմվածքի հեղինակը, որ գրվել է աշխարհահռչակ շանսոնյեի մահվան գույժը լսելուց ժամեր անց...

2018

Իմանալ ավելին

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, իսկ դպրոցը հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- նշել է  ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարան կատարած այցելության ժամանակ...

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտական,

Սիրով հրավիրում ենք «Քվանտ» վարժարանի շրջանավարտ և վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի նոր՝ «Հայոց լեզու» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11.30, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում: Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների սովորողների, նաև ուսուցիչների համար և ընդգրկում է ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական բաժինները ներառող վարժություններ, առաջադրանքներ:

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛  քվանտական, ուզում ենք տեղեկացնել, որ սկսվում են «Քվանտ» մեդիա կենտրոնի առաջին դասերը․․․

2018

Իմանալ ավելին

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ․․․

Քվանտականը մրցունակ է նաև աշխարհի առաջատար համալսարաններում։ Հաճախ լսվող այս մտքի փայլուն վկայությունն է նաև վարժարանի ֆիզմաթ հոսքի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Աշոտ Մաթևոսյանի օրինակը...

2018

Իմանալ ավելին