ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք  մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
•    1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և  6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 07.06 – 30.06 ընկած ժամանակահատվածում:
•    4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին:     Ներվարժարանային քննությունները նախատեսվում են անցկացնել հունիսի  7-19  ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև խորհրդատվություններ:
    4-րդ դասարաններում  գիտելիքի ստուգման անցկացման օրերն են՝
Մայրենի           (գրավոր)- 22․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)- 25․06․2021թ․
•    7-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն  ու քննությունները կանցկացվեն  07.06 - 23.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06-06.07:
•    8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-9 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 10․06.-23․06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են  կազմակերպել  «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06 - 06.07:
•    9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-10 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Հունիսի 11-19 ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն  խորհրդատվություններ և հոսքային քննություններ:
9-րդ դասարանների պետական ավարտական քննությունների անցկացման օրերն են՝
Հայոց պատմություն (բանավոր)-                                21․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)-                                            24․06․2021թ․
Գրականություն (բանավոր)-                                        28․06․2021թ․
Հայոց լեզու (կենտրոնացված, գրավոր)                      30․06․2021թ․
Բնագիտություն  ( Ֆիզիկա, Քիմիա, Կեսաբանություն,
Աշխարհագրություն)                                                  03․07․2021թ․
Օտար լեզու  (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր)  05․07․2021թ                                                                                                                            
Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) 21․06-ից մինչև  քննաշրջանի ավարտը։    Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են            կազմակերպել  «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07 -18.07 ընկած ժամանակահատվածում:
     ● Ավագ  դպրոցի 10-րդ  դասարանների  դասացուցակային դասերը   կավարտվեն  հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները  կշարունակեն  աշխատել  նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի  ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները  կանցկացվեն  24.06-05.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07-18.07:
      ● Ավագ  դպրոցի 11-րդ  դասարանների  դասացուցակային դասերը   կավարտվեն  հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները  կշարունակեն  աշխատել  նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի  ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները  կանցկացվեն  26.06-20.07  ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
●  12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-ից մինչև պետական ավարտական  կամ  միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննությունների օրերն են՝
    Հայոց լեզու/գրավոր/ -                   09.06.2021
    Հայոց պատմություն/գրավոր/-    16.06.2021
    Մաթեմատիկա/ գրավոր/       -     23.06.2021
     Միասնական քննությունների համար սահմանված են հետևյալ օրերը.
    Կենսաբանություն, Աշխարհագրություն, Համաշխարհային  պատմություն-08.06.2021                          
    Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Իսպաներեն, Պարսկերեն-11.06.2021      
     Հայոց լեզու և հայ գրականություն   -  15.06.2021
    Մաթեմատիկա                                     -  18.06.2021
    Հայոց պատմություն, Ֆիզիկա            -  22.06.2021
    Քիմիա, Ռուսաց լեզու                          - 25.06.2021
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում:
●  ՄԲ 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հուլիսի 3-ին: Հունիսի 21-23 ընկած ժամանակահատվածում  դասերին զուգահեռ  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի  ՆԶՊ դասընթացը:  Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն  05.07-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
ՄԲ 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն  05.07-17.07  ընկած ժամանակահատվածում:
● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 18.07-21.07 ընկած ժամանակահատվածում:
                                                                                                      

                                                                                                                                    Հարգանքով՝ տնօրենություն

25.05.2021

Իմանալ ավելին

«Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթի սիրելի՛ հաղթողներ

Հիշեցնում ենք, որ «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, վարժարանի 301Բ լսարանում կհանձնվեն հաղթողների վկայականները։


Հարգանքով՝

«Քվանտ» վարժարան

25.05.2021

Իմանալ ավելին

Քվանատականը գիտության առաջատարների շարքում է նաև աշխարհում․ քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» մեծապես տպավորել է գիտության համաշխարհային փառատոնի կազմակերպիչներին․․․

Հաղթական մայիսը փառահեղ մի հաղթանակ էլ ավելացրեց «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ․ քվանտական պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) փայլուն հաղթանակ են տարել՝ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թիմերի շարքում զբաղեցնելով պատվավոր 4-րդ մրցանակային տեղը “EMBEDDED SYSTEMS” անվանակարգում...

23.05.2021

Իմանալ ավելին

ԵՎՍ ՄԵԿ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Քվանտական օլիմպիականները երկար չեն սպասեցնում մեզ. հաղթական բերկրանքի բազում պահեր են պարգևում հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին...

20.05.2021

Իմանալ ավելին

Ուսումնական տարվա ավարտի և անելիքների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․

17.05.2021

Իմանալ ավելին

«Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթի երկրորդ փուլի արդյունքները և խրախուսանքի արժանացած մասնակիցները

Ներկայացնում ենք «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների հաղթող ճանաչված (խրախուսանքի ներկայացված) մասնակիցներին։
Խրախուսանքի ներկայացված մասնակիցներին մայիսի 26-ին ժամը 16:00-ին վարժարանի 301Բ լսարանում կհանձնվեն վկայականներ։
Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին։

13.05.2021

Իմանալ ավելին

Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․

«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր...

13.05.2021

Իմանալ ավելին

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ փուլ

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ (բանավոր) փուլը տեղի կունենա ս/թ մայիսի 9-ին՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝ 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դասարան, 8-րդ դասարան, 9-րդ դասարան։

Բողոքարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 9-ին՝

5-6-րդ դասարաններ- ժամը 9։30-11։30

7, 8, 9-րդ դասարաններ- ժամը 15։00-16։30

08.05.2021

Իմանալ ավելին

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքներ

Ձեզ ենք ներկայացնում «Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքները՝ 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դասարան, 8-րդ դասարան, 9-րդ դասարան։

07.05.2021

Իմանալ ավելին

Օժտվածներ Քվանտ 2021

«Օժտվածներ Քվանտ 2021» մրցույթի խնդիրները և դրանց լուծումները կարող եք նայել։

04.05.2021

Իմանալ ավելին