ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 24֊ը աշխատանքային օր չէ։
             Տնօրենություն

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ

Հաշվի առնելով ՀՀ կառավարության` արտակարգ դրության ժամկետների երկարացման վերաբերյալ որոշումը՝ իբրև հիշեցում ուզում ենք ասել, որ ս․թ․ մարտի 29-ին վարժարանի տնօրենության կողմից հրապարակված հայտարարությունը և աշխատակարգը ուժի մեջ են։
Առո՛ղջ եղեք․․․

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛քվանտականներ

            Ուսումնական գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով խնդրում ենք հաշվի առնել հետևյալը.

1. Երկուշաբթի օրվանից՝ մարտի 30-ից սկսած, անկախ նրանից, թե էլեկտրոնային ինչ հարթակում (կամ ինչ միջոցով) է իրականացվում հեռավար ուսուցման գործընթացը, պետք է կատարվի աշակերտների հաշվառում ուսուցչի և դասարանի ավագի (կամ օգնականի) կողմից: Վարժարանի էլեկտրոնային մատյանում կգրանցվեն տնային հանձնարարությունները, աշակերտների գնահատականները, ուսումնական գործընթացին և աշակերտներին վերաբերող գրառումներ։ Մարտի 30-ից մինչև ապրիլի 11-ը ներառյալ անցկացված դասերը համարվում են դասացուցակային և հետագայում կանցկացվեն դասամատյան, իսկ մինչ մարտի 29-ը անցկացված դասերը ոչ թե դասացուցակային են, այլ լրացուցիչ:

2. 5-12-րդ դասարաններում դասերը կսկսվեն 8:30-ին, իսկ 1-4-րդ դասարաններում՝ 14:30-ին: Հիմք ընդունելով մարտի 1-ից գործող դասացուցակը (որը տեղադրված է eschool.am-ում)՝ առաջարկվում է աշխատել նորացված հետևյալ ժամանակացույցով․

5-12-րդ դասարաններ

1-4-րդ դասարաններ

1

8:30 – 9:15

1

14:30 – 15:15

2

9:30 – 10:15

2

15:30 – 16:15

3

10:30 – 11:15

3

16:30 – 17:15

4

11:30 – 12:15

4

17:30 – 18:15

5

12:30 – 13:15

5

18:30 – 19:15

6

13:30 – 14:15

6

19:30 – 20:15

7

14:30 – 15:15


 

3. Նշված ժամանակահատվածում 1-4-րդ դասարաններում չեն արվի կերպարվեստի, տեխնոլոգիայի, ֆիզկուլտուրայի, շախմատի և երգի, իսկ 5-12-րդ դասարաններում՝ «Ֆիզկուլտուրա» և «Անվտանգ կենսագործունեություն» առարկաների դասերը, ինչպես նաև օլիմպիական խմբակների պարապմունքները: Այդ դասաժամերը և պարապմունքները կկազմակերպվեն ամռանը:

Եթե նշված ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով չեն արվում որևէ առարկայի դասացուցակային դասեր, ապա դրանք ևս պետք է լրացվեն ամռանը:

4. Վարժարանը այսօր ավելի, քան երբևէ ունի ծնողների աջակցության մեծ կարիք, քանի որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է ծնողների միջամտությունը տեխնիկական և կարգապահական տարբեր կարգի խնդիրների կարգավորման հարցում:

Հարգելի՛ քվանտականներ, ստեղծված իրավիճակում կարող ենք ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպել և իրականացնել միայն բոլոր կողմերի համագործակցված ու սրտացավ աշխատանքի դեպքում։ Կարծում ենք՝ մինչ այս պահը դա հիմնականում ստացվել է։ Ուզում ենք հավատալ, որ այսուհետ կշարունակենք նույն կերպ և կհաղթահարենք բոլոր դժվարությունները։

Առո՛ղջ եղեք․․․                                                                       

                                                                                                            Տնօրենություն

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի ́ քվանտականներ, 30.03.2020-ից <<Քվանտ>> վարժարանում նախատեսվում է դասերն անցկացնել հետևյալ ժամանակացույցով՝ հիմք ընդունելով 2-րդ կիսամյակի դասացուցակը:   

5-12-րդ դասարաններ

1-4-րդ դասարաններ

1

8:30 – 9:15

1

14:30 – 15:15

9:30 – 10:15

15:30 – 16:15

3

10:30 – 11:15

3

16:30 – 17:15

4

11:30 – 12:15

4

17:30 – 18:15

5

12:30 – 13:15

5

18:30 – 19:15

6

13:30 – 14:15

6

19:30 – 20:15

7

14:30 – 15:15






2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի´ քվանտականներ, 23.03.2020-ից <<Քվանտ >> վարժարանում նախատեսվում է վերսկսել դասերը հեռավար ուսուցման եղանակով՝ հիմք ընդունելով 2-րդ կիսամյակի դասացուցակը: Մանրամասների համար նայել այստեղ․․․

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ծնողներ
Ուսումնական գործընթացի շարունակականությունը ապահովելու համար վարժարանի տնօրենությունը ներկայացնում է հետևյալ կարգը․․․

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ծնող, տեղեկացնում ենք Ձեզ, որ առաջին դասարանցիները ս․թ․ մարտի 23֊29֊ը կօգտվեն իրենց հատկացված գարնանային արձակուրդից։ Ճիշտ է, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապի տարբեր միջոցներով մենք կրկնեցինք և ամփոփեցինք մեր սովորած նյութերը, սակայն այդ դասերը կհամարվեն ոչ թե դասացուցակային, այլ լրացուցիչ պարապմունքներ, և մեկ շաբաթվա դասերը մենք դասացուցակով կլրացնենք ուսումնական տարվա վերջում։
Արձակուրդից հետո արդեն հատուկ դասացուցակով կաշխատենք հասանելի տարբեր միջոցներով, այդ թվում՝ ≪Քվանտ≫ վարժարանի հեռավար դպրոցի հարթակով։
  Այս հարցում խնդրում ենք համագործակցել ուսուցիչների հետ և օգնել կազմակերպելու երեխաների հեռավար կրթությունը։

Տնօրենություն

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ
Տեղեկացնում ենք, որ հետազոտական աշխատանքների հանձնման ժամկետները չեն հետաձգվում․ դրանք ղեկավարներին պետք է հանձնվեն մինչև ս․թ․ մարտի 30-ը։ Աշխատանքները հանձնելուց հետո կսահմանվեն և կներկայացվեն նաև դրանց պաշտպանության ժամանակացույցը ու ձևաչափը։
Աշխատանքների կատարման ընթացքի և առաջ եկած խնդիրների վերաբերյալ ղեկավարներին խնդրում ենք տեղեկատվություն ներկայացնել վարժարանի էլեկտրոնային հասցեին (info@quantum.am) կամ կապ հաստատել Ա․Սիմոնյանի հետ։
                        Տնօրենություն

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսուցիչներ,
«Քվանտ» վարժարանի տնօրենությունը հանձնարարում է կապ հաստատել ձեր կողմից ղեկավարվող հետազոտական աշխատանքներ ունեցող աշակերտների հետ և հանձնարարել նրանց կատարել հետազոտական աշխատանքների հետ կապված անհրաժեշտ ծավալի աշխատանքը, որպեսզի արձակուրդից անմիջապես հետո դիտարկվի այդ աշխատանքների վիճակը։

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի մարտի 2-ից 8-ը վարժարանում դասերը դադարեցվում են:
Դասերը վերսկսվելու համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հետևեք մեր կայքի նորություններին:

2020

Իմանալ ավելին

Տաղանդներ 2020 գալա համերգի մասնակիցների ցուցակ

Տաղանդներ 2020
գալա համերգի մասնակիցների ցուցակը կարող եք նայել այստեղ:

2020

Իմանալ ավելին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է

«Քվանտ» վարժարան է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը...

2020

Իմանալ ավելին

Տաղանդներ 2020 Երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակ

Տաղանդներ 2020 մրցույթի երկրորդ փուլի մասնակիցների ցուցակը կարող եք նայել այստեղ։

2020

Իմանալ ավելին

Ծնողական ժողովների ժամանակացույց

Հարգելի քվանտականներ և ծնողներ,
ծնողական ժողովների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ...

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ...

2020

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
2-րդ կիսամյակի դասերի, ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլի, <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի դասընթացի և ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2020

Իմանալ ավելին

Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...

«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակցելու...

2020

Իմանալ ավելին

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

Օլիմպիական քվանտականների համար արդեն ավանդույթ են դարձել տարին հաղթանակով սկսելը և այդ հաղթական լուրով բոլորին ուրախացնելը...

2020

Իմանալ ավելին

Մաթեմատիկա առարկայի դպրոցական օլիմպիադայի մարզային փուլ

Մաթեմատիկա առարկայի դպրոցական օլիմպիադայի մարզային փուլը կանցկացվի 2020 թ-ի հունվարի 25-ին` ժամը 11:00-ին։

Մարզային փուլ անցած աշակերտների ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

2020

Իմանալ ավելին

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 7-4 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ

«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտուալ մրցույթները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Բրեյն-ռինգ» խորագիրը կրող ամենամյա մրցույթը...

2020

Իմանալ ավելին