ԾԱՆՈԹԱՑՈՒՄԸ ՀԱՅ ՄԵԾԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...
«Քվանտ» վարժարանի տարբեր դասարանների սովորողների ուսումնակրթական դաստիարակության անբաժանելի մասն են կազմում այցելությունները տարբեր թանգարաններ...
14.12.2018
ՔՎԱՆՏԱԿԱՆ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...
Անհատի ձևավորման գործում «Քվանտ» վարժարանի ուսուցիչները մշտապես կարևորել են գրքի և գրականության դերը: Այդ ուղղությամբ պարբերաբար կատարվել և կատարվում են տարաբնույթ միջոցառումներ՝ հանդիպումներ գրողների հետ, գրքերի քննարկումներ...
10.12.2018
«Քվանտ» վարժարանի ուսուցիչն ու աշակերտը «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից
«Քվանտ» վարժարանում, ինչպես հանրապետության հանրակրթական մի շարք այլ հաստատություններում կազմակերպվեց ու հաջողությամբ իրականացվեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը, որի միջոցով դպրոցականները ծանոթանում են ընտրությունների կարգին...
10.12.2018
ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՆՉՈՎ, ԿՈՄԻՏԱՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ․․․
Հայ ժողովրդական երգի մաքրամաքուր հնչյուններն են կերտել իսկական հայի ու ազնիվ անհատի կերպարը։ Հենց այդ մտայնությամբ առաջնորդվող մեր ուսուցիչները իրենց աշակերտներին պարբերաբար հաղորդակից են դարձնում այն ամենին, ինչ կապված է Կոմիտասի ու նրա ստեղծածի հետ...
21.11.2018
ՃՇՄԱՐԻՏ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորվում է արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործություններին ծանոթացումը...
21.11.2018
ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱՎՈՐԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ․․․
«Մաչանենց տուն» թանգարանային գոտին արդեն դարձել է քվանտականների սիրելի վայրերից մեկը...
21.11.2018
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
Կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում չափազանց կարևորվում են բազմաբնույթ էքսկուրսիաները։ Հենց այդ նպատակով էլ «Քվանտ» վարժարանում պարբերաբար կազմակերպվում են ինչպես համավարժարանային, այնպես էլ դասարանային այցելություններ...
21.11.2018
ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ՇՆՉՈՎ ՀԱՄԱԿՎԱԾ՝ ԱԶՆԱՎՈՒՐԱՑՎԱԾ․․․
Ս/թ հոկտեմբերի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված լեգենդար հայի հիշատակին: Համերգին ներկա գտնվեցին «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի գլխավորությամբ...
21.11.2018
Տպավորիչ էքսկուրսիա Մաչանենց տուն-թանգարան
Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում է գտնվում Մաչանենց տունը, որտեղ հյուրընկալվեցին 5-2 դասարանի աշակերտները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու ծնողները․․․
17.11.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ․․․
Նոյեմբերի 11-ին «Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտները դասղեկ Կ․Դեղոյանի հետ այցելեցին «Տոնացույց» մշակութային կենտրոն և Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև Ս․ Նշան եկեղեցի։ Տոնացույց կենտրոնում աշակերտները ծանոթացան հայկական ավանդույթներին։ Աշակերտներին դիմավորեցին երգ ու պարով, հյուրասիրեցին տնական լավաշ և անուշահամ կարմիր գինի, երեխաները մեծ հաճույքով պատրաստեցին հայկական ավանդական ուտեստ՝ արիշտա, ժողովրդական լեզվով ասած՝ էրիշտա և համտեսեցին ղափամա։ Աստղադիտարանում ծանոթացան ՀՀ ամենամեծ դիտակին, որի հայելու տրամագիծը 2,6մ է։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում նրանց ներկայացվեցին աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի կյանքին առնչվող որոշ տեղեկություններ։ Այդ օրը երկար կհիշվի 7-4 դասարանի աշակերտների կողմից։
14.11.2018