ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն

Սույն թվականի հոկտեմբերի 5-ից «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի համակարգում սովորող աշակերտները և 5-6-րդ դասարանցիները բուֆետից կօգտվեն վճարման պլաստիկ քարտերի միջոցով:

2015

Իմանալ ավելին

«Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Վիտուշ Սարգսյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

2015

Իմանալ ավելին

Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին

Վարժարանի կազմավորմանը գրեթե զուգահեռ անցկացվող ամենամյա արշավները յուրօրինակ հնարավորություն են ընձեռում քվանտականներին` ճանաչելու հայրենի բնությունը, դժվարություններ հաղթահարելու դասընկերների հետ` այդպիսով ամրապնդելով սերը հայրենիքի, հայրենի բնության և ընկերների հանդեպ:

2015

Իմանալ ավելին

Հաղթարշավը շարունակվում է...

Վերջերս գրանցվեց նպատակասլաց քվանտականի հերթական հաջողությունը`«Ավագ դպրոցների գիտնականներ ազգային ասոցացիայի» (National Society of High School Scholars) անդամ դառնալու հրավերը:

2015

Իմանալ ավելին

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը նոր՝ 2015-2016 ուստարվա սկզբի կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, «Քվանտ» վարժարանի տնօրինությունը և աշխատանքային ողջ կոլեկտիվը սրտանց շնորհավորում է բոլորիդ նոր ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ:

2015

Իմանալ ավելին

Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում

Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) համակարգի առաջին հայկական դպրոց «Քվանտ» վարժարանը հայտարարում է ընդունելություն ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 8-10-րդ դասարանցիների նախապատրաստական խմբերում (Pre-IB): Դիմել կարող են ինչպես «Քվանտ» վարժարանի, այնպես էլ այլ դպրոցների աշակերտները:

2015

Իմանալ ավելին

Սեպտեմբերի 1-ը Քվանտ վարժարանում

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2015-2016 ուստարվա առաջին դասարանցիներին Այսօր սեպտեմբերի 1-ն է` 2015-2016 ուստարվա առաջին օրը։ Օր, երբ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Սեպտեմբերի 1-ը օրացուցային սովորական օր չէ աշակերտների համար, բայց այն մի առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար:

2015

Իմանալ ավելին

«Քվանտը» հանձնեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի երրորդ սերնդի դիպլոմները

Արդեն երրորդ տարին է, ինչ վարժարանի սաները մեծ հաջողությամբ հանձնում են ավարտական քննությունները` ստանալով բարձր գնահատականներ:

2015

Իմանալ ավելին

«Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են։

Գեղեցիկ զարդարված դահլիճում իրենց կրտսեր ընկերների համար անակնկալ էին պատրաստել վարժարանի երկրորդ դասարանի սաները` երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի հետ միասին մատուցելով հրաշալի փոքրիկ համերգ:

2015

Իմանալ ավելին

Միջազգային դպրոցի սաներն Աղավնաձորում

28.08.2015 Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել էր ամառային դպրոց ՄԲ համակարգում, որի մասնակիցների աշխարհագրությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև հեռավոր Սինգապուրը:

2015

Իմանալ ավելին

Հայտարարություն

«Քվանտ» վարժարանն աշխատանքի է հրավիրում ռուսաց լեզվի ուսուցիչների: Մասնագիտական կրթությունը և աշխատանքային փորձը պարտադիր են:

2015

Իմանալ ավելին

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան այցի կազմակերպչական հարցերում աջակցության համար:

2015

Իմանալ ավելին

Հանդիպում աշխարհահռչակ տիեզերագնացի հետ

Տիեզերագնացությամբ հետաքրքրված բոլոր անձանց սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը 10:00-ին հրավիրում ենք «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճ՝ մասնակցելու ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինի (Նեյլ Արմսթրոնգի հետ «Ապոլլոն-11»-ի կազմում ոտք է դրել Լուսին) հայազգի օդաչու (նաև ապագա տիեզերագնաց) Էդվին Սահակյանի, ինչպես նաև «Գլոբալ Ֆլայթ» կրթական կազմակերպության ներկայացուցիչ Ջուդի Ռայսի հետ հանդիպմանը:

2015

Իմանալ ավելին

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը

Շնորհավորում ենք Ալբերտ Գևորգյանին` մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանանալու համար։

2015

Իմանալ ավելին

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում «Քվանտի» սան Աշոտ Մաթևոսյանն արժանացավ բրոնզե մեդալի։

2015

Իմանալ ավելին

Նախագահական պարգև

ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արման Ղազարյանը և Լուսյա Մանուկյանը: Սույն թվականի հուլիսի 2-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցավ ՏՏ ոլոտում նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի երկրորդ փուլը` հարցազրույցը, որի արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի դարձան հաղթողների անունները:

2015

Իմանալ ավելին