«Քվանտ» վարժարանն իր հյուրընկալ դռները բացեց 2017-2018 ուստարվա առաջինդասարանցիների առջև
Սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը։ Օր, որին մեծ խանդավառությամբ սպասում են հատկապես առաջին դասարանցիները և նրանց ծնողները։ Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը, ինչն ամուր մնում է նրանց հիշողության և ողջ կյանքի ընթացքում։
2017
«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2017-2018 ուստարվա առաջին դասարանցիներին
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո՛ հյուրեր, պատվարժա՛ն ուսուցիչներ
«Քվանտ» վարժարանի տնօրինությունը սիրով և սրտանց շնորհավորում է բոլորիս՝ սեպտեմբերմեկյան տոնի առթիվ։ Տոն, երբ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2017-2018 ուստարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը։
2017
Ուշադրություն
ՆԶՊ պարապմունքների, վերաքննությունների և գրականության քննության ժամանակացույցը տեղադրված է հետևյալ հասցեում՝ http://quantum.am/upload/septemberi%20aneliqneri%20cank.pdf
2017
Ուշադրություն
«Քվանտ» վարժարանի առաջին դասարանցիներին ողջունելու միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 1-ին` ժամը 08:15-ին
2017
Մեր շրջանավարտների փայլուն հաղթանակը մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում
Ս/թ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցավ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրների 71 համալսարանների թիմեր (331 մասնակից):
2017
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների քննարկում պրոֆեսոր Հովհաննես Գրիգորյանի հետ
Օրեր առաջ Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ «Քվանտ» վարժարանում կայացավ աշակերտների և ուսուցիչների հանդիպում Նյու-Յորքի Քաղաքային համալսարանի պրոֆեսոր Հովհաննես Գրիգորյանի հետ:
2017
Քվանտականները 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաներում
Քվանտականները 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաներում
Ավարտվեցին 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաները տարբեր առարկաներից։
2017
Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար
Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար:
Ս/թ հուլիսի 23-30-ին Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան:
2017
«Քվանտ» վարժարանի 2016-2017 ուստարվա գործունեությունը ամփոփվեց Աղավնաձորում
Ս/թ հուլիսի 13-15-ը «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա ամփոփիչ սեմինար-հաշվետվությունը
2017
Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է
Քվանտականների համար հոգեհարազատ մի վայր է Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկը
2017
Քվանտականները կավագործության արվեստանոցում
Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանի աշակերտների համար կազմակերպվեց հետաքրքիր և ուսուցողական էքսկուրսիա․
2017
Ամառային բիզնես դպրոց Աղավնաձորում
Ս/թ օգոստոսի 1-9-ին Աղավնաձորում կկազմակերպվի ամառային բիզնես դպրոց:
2017
2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը
2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը
2017
Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը
Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը
«Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատուկ ունակությունը. չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը»:
2017
Առաջին դասարանի աշակերտները Օշականում
Առաջին դասարանի աշակերտները Օշականում
Ս/թ մայիսի 19-ին արդեն տառաճանաչ դարձած փոքրիկ քվանտականները իրենց ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցին դեպի Օշական։
Օրը լի էր հաճելի և հուզիչ պահերով․ այստեղ՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո երեխաները երդվեցին մայրենին անաղարտ պահել, գեղեցիկ գրել, առանց աղավաղելու խոսել ոսկեղենիկ հայերենով․․․ Երդման արարողությունից հետո փոքրիկները օրհնություն ստացան 19-րդ դարում կառուցված Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցու հոգևոր առաջնորդից, որից հետո եկեղեցում մանկական շուրթերից հնչեց «Հայրապետական մաղթերգը»։
2017
6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգարանում
6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգարանում
Ս/թ մայիսի 19-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ղեկավարությամբ այցելեցին Երկրաբանության թանգարան:
2017
«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում
«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանում «Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում էր։ Աշակերտները Սասունցի Դավթի ազատատենչ ոգով լցված «շրջեցին» Հայաստանի եկեղեցիներով, «մուտք գործեցին» հայկական արքունիք,իրենց շնորհակալական խոսքը փոխանցեցին թագավորներին,իսկ վերջում համտեսեցին սեփական ձեռքերով պատրաստված հայկական սեղանի զարդը՝ լավաշը։
2017
Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն ունեցան «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները...
2017
Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը
Մայիսի 12-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարում «Քվանտ» վարժարանի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էր վարժարանի ուսուցչական ողջ կոլեկտիվը: Շնորհանդեսի սկզբում հրատարակված աշխատանքը կարևորեց ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լևոն Ասատրյանը. «Զգալի աշխատանք է կատարվել վարժարանում նախորդ ուսումնական տարվա ընթացքում, և այս գրքույկը ամփոփ ձևով ներկայացնում է այդ գործունեության ցուցանիշները»:
2017
10.05.2017 Հրաշալի օր Ծաղկաձոր քաղաքում
Ս/թ մայիսի 1-ին «Քվանտ» վարժարանի 8-4 դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հակոբյանի և պատմության ուսուցիչ Ն. Զոհրաբյանի հետ հետաքրքիր օր անցկացրեցին Ծաղկաձոր քաղաքում։
2017