ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելիˊ քվանտական, հիանալի հնարավորություն կա կարճ ժամանակով կտրվելու առօրյա մրցավազքից և նավելու գրականության անեզր օվկիանում․․․
«Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ․ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է գրքի քննարկում, որը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00։ Առաջին հանդիպման համար ընտրվել է 20-րդ դարի հայ արձակի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը։ Վարժարանում պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ։ Սակայն այս միջոցառման բացառիկությունն այն է, որ մասնակիցների անմիջականությունը և անկաշկանդությունը ապահովելու համար գրքի քննարկումը կկազմակերպվի վարժարանից դուրս՝ որևէ այգում, սրճարանում կամ թանգարանում, և կարող են մասնակցել ինչպես տարբեր դասարանների աշակերտները, այնպես էլ գրքին ծանոթ ուսուցիչներ, ծնողներ, շրջանավարտներ․․․
Հ․Գ․ Քննարկման վայրի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն։

2018

Իմանալ ավելին

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍԻՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ․․․

«Քվանտ» վարժարանի՝ միջազգային ծրագրով սովորած ևս մեկ շրջանավարտ հնարավորություն ստացավ իր ուսումնառությունը շարունակելու աշխարհի կրթական առաջատար հաստատություններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանում․․․

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին ժամը 16։00-ին տեղի է ունենալու 3-3 դասարանի ծնողական ժողով։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2018 Թ․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․

Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը...

2018

Իմանալ ավելին

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

«Քվանտ» վարժարանում անցկացվելու  է շախմատի առաջնություն։
Առաջնությանը կարող են մասնակցել մինչև 14 տարեկան աշակերտները (2005 թ․ և բարձր)։ Մասնակցության համար պետք է ունենալ 3-րդ և բարձր կարգ (տղաների համար),  4-րդ և բարձր կարգ (աղջիկների համար)։
Գրանցվելու համար մինչև հոկտեմբերի 16-ը մոտենալ 202 Բ սենյակ։
Մրցումները կայանալու են հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00, շախմատի սենյակում։
Հաղթողները «Քվանտ» վարժարանի հավաքականի կազմում  կմասնակցեն ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադային։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
աշնանային ստուգարքի ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛  քվանտական, ուզում ենք տեղեկացնել, որ ս․թ․ հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային օրեր չեն։ Այդ օրերի դասերը կլրացվեն ուսումնական տարվա ավարտին։

                            Տնօրենություն

2018

Իմանալ ավելին

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը: Օր, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։
Ներկայացնում ենք «Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ...

2018

Իմանալ ավելին

ՍԻՐՈ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻՆ

Արդեն մի քանի օր է՝ ողջ աշխարհը ցնցված է արվեստի վառ ու պայծառ ներկայացուցիչ, համաշխարհային հռչակ վայելող իսկական հայ Շառլ Ազնավուրի մահվան բոթից։ Այդ սոսկալի լուրը չափազանց ծանր ազդեցություն է ունեցել նաև «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Զինաիդա Բարսեղյանի վրա։ Հենց նա է այն պատմվածքի հեղինակը, որ գրվել է աշխարհահռչակ շանսոնյեի մահվան գույժը լսելուց ժամեր անց...

2018

Իմանալ ավելին

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, իսկ դպրոցը հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- նշել է  ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարան կատարած այցելության ժամանակ...

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտական,

Սիրով հրավիրում ենք «Քվանտ» վարժարանի շրջանավարտ և վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի նոր՝ «Հայոց լեզու» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11.30, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում: Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների սովորողների, նաև ուսուցիչների համար և ընդգրկում է ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական բաժինները ներառող վարժություններ, առաջադրանքներ:

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛  քվանտական, ուզում ենք տեղեկացնել, որ սկսվում են «Քվանտ» մեդիա կենտրոնի առաջին դասերը․․․

2018

Իմանալ ավելին

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ․․․

Քվանտականը մրցունակ է նաև աշխարհի առաջատար համալսարաններում։ Հաճախ լսվող այս մտքի փայլուն վկայությունն է նաև վարժարանի ֆիզմաթ հոսքի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Աշոտ Մաթևոսյանի օրինակը...

2018

Իմանալ ավելին

ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ, ԲԱՅՑ ՆՈՒՅՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ․․․

«Քվանտ» վարժարանը կանչող փարոս է ոչ միայն սովորողների, շրջանավարտների, այլ նաև շատ ու շատ աշխատակիցների համար...

2018

Իմանալ ավելին

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ ԴԵՊԻ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ․․․

«Քվանտ» վարժարանը ոչ միայն ուսումնակրթական հաստատություն է, այլև մարդկային հարաբերությունների կերտման մի յուրօրինակ դարբնոց, որտեղ անցկացրած յուրաքանչյուր օրը լի է հիշարշան դրվագներով...

2018

Իմանալ ավելին

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ․․․

ՀՀ անկախության տոնին նվիրված յուրօրինակ մի նախաձեռնություն էր «Քվանտ» վարժարանի բակում կազմակերպված ցուցահանդեսը․․․

2018

Իմանալ ավելին

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ․․․

«Քվանտ» վարժարանում մեծագույն հարգանքով ու ջերմեռանդությամբ են վերաբերվում բոլոր տոներին․․․

2018

Իմանալ ավելին

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է․․․

«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ Անկախության օրը յուրահատուկ ձևով նշելն է...

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՔՈ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ ՔՈ ԿՏԱՎՈՒՄ․․․

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարև, սիրելի´ քվանտական
Եթե դու
٭ունես ստեղծագործական միտք,
٭սիրում ես գրել,
٭սիրում ես նկարել ու նկարահանել,
٭կարողանում ես հոլովակներ մոնտաժել,
٭ցանկանում ես էլ ավելի հետաքրքիր ու աշխույժ դարձնել քո դպրոցական առօրյան,
٭ձեռք բերել փորձ մեդիա ոլորտում,
ապա այս հայտարարությունը հենց քեզ համար է․․․

2018

Իմանալ ավելին