ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ․․․
Նոյեմբերի 11-ին «Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտները դասղեկ Կ․Դեղոյանի հետ այցելեցին «Տոնացույց» մշակութային կենտրոն և Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև Ս․ Նշան եկեղեցի։ Տոնացույց կենտրոնում աշակերտները ծանոթացան հայկական ավանդույթներին։ Աշակերտներին դիմավորեցին երգ ու պարով, հյուրասիրեցին տնական լավաշ և անուշահամ կարմիր գինի, երեխաները մեծ հաճույքով պատրաստեցին հայկական ավանդական ուտեստ՝ արիշտա, ժողովրդական լեզվով ասած՝ էրիշտա և համտեսեցին ղափամա։ Աստղադիտարանում ծանոթացան ՀՀ ամենամեծ դիտակին, որի հայելու տրամագիծը 2,6մ է։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում նրանց ներկայացվեցին աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի կյանքին առնչվող որոշ տեղեկություններ։ Այդ օրը երկար կհիշվի 7-4 դասարանի աշակերտների կողմից։
14.11.2018
ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․․․
«Քվանտ» վարժարանի ուսումնադաստիարակչական գործընթացի անքակտելի մասն են կազմում տարբեր էքսկուրսիաները, որոնք չափազանց կարևոր դեր են կատարում անհատի ձևավորման հարցում...
16.10.2018
ԾԱՆՈԹԱՑՈՒՄԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅ ՄԵԾԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈԻՄ Է․․․
«Քվանտ» վարժարանում ուսումնառության հենց առաջին տարիներից մեծապես կարևորվում է մշակութային արժեքներին ու ազգային մեծությունների կյանքին և գործունեությանը ծանոթացնելը։ Հենց այդ նպատակով էր էքսկուրսիա կազմակերպվել 4-3 դասարանի սովորողների համար...
16.10.2018
ՏԵՍԱԿԱՆԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական արժեքով մշտապես գրավել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրությունը...
16.10.2018
ԲԱՑ ԴԱՍ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տեսական նյութի ամրապնդումը էլ ավելի արդյունավետ է իրականանում, երբ դասը կազմակերպվում և անցկացվում է դասարանից դուրս՝ հենց այն միջավայրում, որն ուղղակիորեն կապ ունի դասի թեմայի հետ...
09.10.2018
Էքսկուրսիա և «Հրաբուխներ» թեմայով դաս Հ․ Տ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում
Առաջին էքսկուրսիան հինգերորդ դասարանում․․․
Ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կհիշեն ու կքննարկեն «Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի աշակերտները․․․
07.10.2018
ՄԵԾ ԱՐՎԵՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ.․․
Մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելը «Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են...
27.09.2018
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ .․․
«Քվանտ» վարժարանը ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար մշտապես գործուն քայլեր է ձեռնարկում՝ չափազանց կարևորելով միջազգային կրթական փորձը և համագործակցությունը համաշխարհային կրթական հեղինակավոր կառույցների հետ...
03.07.2018
Նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ․․․
Հանրակրթության ոլորտում մշտապես մրցունակ լինելու համար «Քվանտ» վարժարանը հետևում է կրթական զարգացումներին...
23.06.2018
Ճանաչողական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Պարույր Սևակի տուն-թանգարան և Նորավանք
Օրերս գովելի նախաձեռնությամբ հանդես եկան 9-3 դասարանի ծնողները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու աշակերտները․ կազմակերպել էքսկուրսիա դեպի Նորավանք...
14.05.2018