Տարրական դասարանների քննությունների ժամանակացույց
Հարգելի՛ քվանտականներ,
տարրական դպրոցի ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։
07.06.2021
ՆԶՊ դասընթացի կազմակերպում
Հարգելի´ քվանտականներ,
2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը կկազմակերպվի հետևյալ ժամանակացույցով.
02.06.2021
Ամառային քննությունների ժամանակացույց
Հարգելի՛ քվանտականներ,
ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։
01.06.2021
Կրտսեր քվանտականները գեղեցիկ անակնկալ են մատուցում իրենց ամեն դասը տոն դարձնող Վ․ Սարգսյանին
«Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցում օրը տոնական է․ առիթը կրտսեր քվանտականների լավագույն բարեկամ, գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի ծննդյան 70-ամյակն է...
26.05.2021
ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՓՈՐՁԻՆ
Տեսական գիտելիքի յուրացումը չափազանց կարևոր է, բայց այն ոչինչ է, եթե սովորողը չգիտի դրա կիրառելիության ոլորտը, չի կարողանում գործնականում կիրառել այն...
26.05.2021
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
• 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 07.06 – 30.06 ընկած ժամանակահատվածում:
• 4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Ներվարժարանային քննությունները նախատեսվում են անցկացնել հունիսի 7-19 ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև խորհրդատվություններ:
4-րդ դասարաններում գիտելիքի ստուգման անցկացման օրերն են՝
Մայրենի (գրավոր)- 22․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)- 25․06․2021թ․
• 7-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 07.06 - 23.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06-06.07:
• 8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-9 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 10․06.-23․06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06 - 06.07:
• 9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-10 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Հունիսի 11-19 ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդատվություններ և հոսքային քննություններ:
9-րդ դասարանների պետական ավարտական քննությունների անցկացման օրերն են՝
Հայոց պատմություն (բանավոր)- 21․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)- 24․06․2021թ․
Գրականություն (բանավոր)- 28․06․2021թ․
Հայոց լեզու (կենտրոնացված, գրավոր) 30․06․2021թ․
Բնագիտություն ( Ֆիզիկա, Քիմիա, Կեսաբանություն,
Աշխարհագրություն) 03․07․2021թ․
Օտար լեզու (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր) 05․07․2021թ
Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) 21․06-ից մինչև քննաշրջանի ավարտը։ Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07 -18.07 ընկած ժամանակահատվածում:
● Ավագ դպրոցի 10-րդ դասարանների դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները կանցկացվեն 24.06-05.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07-18.07:
● Ավագ դպրոցի 11-րդ դասարանների դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները կանցկացվեն 26.06-20.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
● 12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-ից մինչև պետական ավարտական կամ միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննությունների օրերն են՝
Հայոց լեզու/գրավոր/ - 09.06.2021
Հայոց պատմություն/գրավոր/- 16.06.2021
Մաթեմատիկա/ գրավոր/ - 23.06.2021
Միասնական քննությունների համար սահմանված են հետևյալ օրերը.
Կենսաբանություն, Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն-08.06.2021
Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Իսպաներեն, Պարսկերեն-11.06.2021
Հայոց լեզու և հայ գրականություն - 15.06.2021
Մաթեմատիկա - 18.06.2021
Հայոց պատմություն, Ֆիզիկա - 22.06.2021
Քիմիա, Ռուսաց լեզու - 25.06.2021
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում:
● ՄԲ 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հուլիսի 3-ին: Հունիսի 21-23 ընկած ժամանակահատվածում դասերին զուգահեռ կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
ՄԲ 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 18.07-21.07 ընկած ժամանակահատվածում:
Հարգանքով՝ տնօրենություն
25.05.2021
«Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթի սիրելի՛ հաղթողներ
Հիշեցնում ենք, որ «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, վարժարանի 301Բ լսարանում կհանձնվեն հաղթողների վկայականները։
Հարգանքով՝
«Քվանտ» վարժարան
25.05.2021
Քվանատականը գիտության առաջատարների շարքում է նաև աշխարհում․ քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» մեծապես տպավորել է գիտության համաշխարհային փառատոնի կազմակերպիչներին․․․
Հաղթական մայիսը փառահեղ մի հաղթանակ էլ ավելացրեց «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ․ քվանտական պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) փայլուն հաղթանակ են տարել՝ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թիմերի շարքում զբաղեցնելով պատվավոր 4-րդ մրցանակային տեղը “EMBEDDED SYSTEMS” անվանակարգում...
23.05.2021
ԵՎՍ ՄԵԿ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Քվանտական օլիմպիականները երկար չեն սպասեցնում մեզ. հաղթական բերկրանքի բազում պահեր են պարգևում հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին...
20.05.2021
Ուսումնական տարվա ավարտի և անելիքների ժամանակացույց
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․
17.05.2021